Կվարացխելիան Միլիտոյի և Ռոնալդուի հետ միասին - Խվիչան Ա Սերիայի լավագույն եռյակում է #1TVSPORT
«Opta» վերլուծական ընկերությունը հրապարակել է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2005 թվականից Խվիչա Կվարացխելիան իտալական Ա սերիայի լավագույն դեբյուտանտների թվում է և զիջում է միայն Դիեգո Միլիտոյին և Կրիշտիանու Ռոնալդուին։
«Խվիչա Կվարացխելիան իսկական հայտնագործություն է «Նապոլիի» համար այս մրցաշրջանում, քանի որ միայն Դիեգո Միլիտոն և Կրիշտիանու Ռոնալդուն են ավելի լավ սկսել իրենց կարիերան Ա Սերիայում։
21-ամյա վրացի ֆուտբոլիստը «Ստադիո Մարադոնայում» շարունակել է իր զարմանալի արշավը «Սասուոլոյի» դեմ։ Մինչ ընդմիջում նա երկու գոլային փոխանցում է կատարել Վիկտոր Օսիմենին, իսկ երրորդը խփել է ինքը։ Սա նշանակում է, որ Ա Սերիայի մեկնարկային 12 հանդիպումներում Կվարացխելյան մասնակցել է 11 գոլի՝ խփելով 6 և կատարել 5 գոլային փոխանցում։
«2004/05 մրցաշրջանից Ա Սերիայի առաջին 12 հանդիպումներում միայն Դիեգո Միլիտոն «Ջենովա»-ում (15 գոլ) և Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսում»(13 ) ավելի լավ արդյունք են գրանցել»,- գրում է football-italia-ն։