Կուսակցությունների կողմից առաջընթացի ճանապարհի որոնումը Վրաստանի ազգային շահերում է, հենց այդ պատճառով ենք այդքան ջանք ծախսում դրան աջակցելու համար. Քրիստիան Դանիելսոն

22:54, 14.03.2021

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հայտարարությամբ, Վրաստանը Եվրամիության համար կարևոր գործընկեր է, այդ իսկ պատճառով նրանք ակտիվորեն ներգրավված են ընդդիմության և իշխանության միջև բանակցային գործընթացում:

Ըստ նրա, Վրաստանի շահերից է բխում բանակցություններում առաջ շարժվելը:

«Պատճառը, որի համար նախագահ Միշելը ստանձնել է այս դերը և ինձ ուղարկել այստեղ, այն է, որ նա խորապես հավատում է Եվրամիության համար Վրաստանի կարևորությանը: Սա մեզ համար կարևոր է և կուսակցությունների կողմից ճանապարհ գտնելը, Վրաստանի ազգային շահերում է, վրաց ժողովրդի շահերում: Սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք: Այդ պատճառով մենք այդքան ջանք թափեցինք կողմերին աջակցելու հարցում և ես կարծում եմ, որ այդ պատճառով կողմերն այդքան ներգրավված են», – ասել է Քրիստիան Դանիելսոնը:

Քրիստիան Դանիելսոնը այսօր պետք է լքեր Վրաստանը, սակայն նա մնում է երկրում և շարունակում է բանակցային գործընթացը:

Դանիելսոնը այսօր հանդիպումներ է ունեցել ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ, չնայած բանակցությունների կոնկրետ արդյունքը դեռ հայտնի չէ:

Նմանատիպ