Կուսակցությունները, որոնց համար կարևոր է քաղաքական բազմակարծությունը, պետք է մտնեն խորհրդարան. Լևան Իոսելիանի
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Մոքալաքեեբի» կուսակցության անդամ, Լևան Իոսելիանիի հայտարարությամբ, երկրի համար շատ կարևոր է, որ հաջորդ ընտրություններն անց կացվեն ցածր շեմի սահմաններում:
Նրա խոսքով, այն կուսակցությունները, որոնց համար կարևոր է քաղաքական բազմակարծության հաստատումը, պետք է ստորագրեն համաձայնագիրը և մտնեն խորհրդարան:
«Մեր երկրի համար շատ կարևոր է, որ հաջորդ ընտրություններն անց կացվեն ցածր շեմի սահմաններում: Գիտեք, որ համաձայնագրում գրված է, որ այն պետք է լինի 0-ից 3 տոկոս: Նրանց համար, ովքեր գտնում են, որ կարևոր և հետաքրքիր է մեկընդմիշտ հաստատել քաղաքական բազմակարծություն այս երկրում, պետք է ստորագրեն հուշագիրը և մտնեն խորհրդարան, որպեսզի սկսենք քննարկումները. Ընտրական շեմը կլինի բնական պատնեշով, մեկ, երկու թե երեք տոկոսով: Ես կողմ եմ ցածր շեմին, թող լինի, քանի որ եթե հաջորդ ընտրություններն անցկացվեն հինգ տոկոսանոց շեմի պայմանում, մենք քաղաքական ճգնաժամի տեսանկյունից շատ ավելի վատ վիճակում կլինենք, քան այսօրենք», – հայտարարել է Լևան Իոսելիանին: