Կուրտ Վոլկերը գտնում է, որ Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային զենքի մասին հայտարարությունները նախընտրական քարոզարշավի մասն է
Կուրտ Վոլկերը գտնում է, որ Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային զենքի մասին հայտարարությունները նախընտրական քարոզարշավի մասն է

ՈՒկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը գտնում է, որ Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային զենքի մասին հայտարարությունները նախընտրական քարոզարշավի մասն է:

Այս մասին Վոլկերը հայտարարել է ուկրաինական «ՈՒկրաինֆորմի» հետ զրույցի ժամանակ:

Միացյալ Նահանգների ներկայացուցչի խոսքերով, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում կան բազմաթիվ վրդովեցուցիչ հարցեր:

Հիշեցնենք, մարտի 1-ին դաշնային նիստի ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմավարական զենքի նորագույն համակարգերի փորձարկումները ավարտվել են հաջող: