Ռուսաստանի Կուրսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Տարածաշրջան թշնամու ուժերի մուտքի հետեւանքները վերացնելու համար ես որոշել եմ օգոստոսի 7-ից արտակարգ դրություն հայտարարել Կուրսկի շրջանում»,- գրել է Սմիրնովը Telegram-ի ալիքում։
Մարզպետի պաշտոնակատարը նշում է նաև, որ մի քանի թաղամասերում օպերատիվ ծանր իրավիճակ է։
«Իմ ղեկավարությամբ օպերատիվ շտաբն աշխատում է 24 ժամ։ Ես անձամբ եմ վերահսկում իրավիճակը։ Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները Կուրսկի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Սմիրնովը։
Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Կուրսկի շրջանի երեք բնակավայր են գրավել։ Ըստ Telegram-ի ալիքների՝ ընդհանուր առմամբ շրջան է ներխուժել 400 ուկրաինացի զինվոր։ Եվս 2000 ուկրաինացի զինվորներ տեղակայված են սահմանի մոտ։ Օգոստոսի 7-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկու անգամ հարձակվել են Սուջի քաղաքի վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր արված հայտարարության համաձայն՝ ռուս զինվորականները դադարեցրել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանի խորքում։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Կուրսկի շրջան Ուկրաինա ներխուժումը մեծ սադրանք է։