Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով գործարանում հրդեհ է բռնկվել
Ռուսաստանում՝ Կուրսկի մարզում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 25 կիլոմետր հեռավորության վրա, անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով գործարանում հրդեհ է բռնկվել։
Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովի խոսքով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է նետել գործարանի տարածքում։
Նրա խոսքով՝ միջադեպի հետեւանքով գործարանի աշխատակիցները չեն տուժել։
Հրդեհը տարածվել է 400 քմ տարածքի վրա։
Ի գիտություն, Կուրսկի շրջանը պարբերաբար ենթարկվում է հարձակումների։ Մասնավորապես, հուլիսի 14-ին Սուջ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով բռնկվել է հեռուստացույցի կայմ։ Ավելի վաղ նույն քաղաքում անօդաչու թռչող սարքերով հարձակվել էին չորս էլեկտրակայանների վրա, ինչի արդյունքում դրանք դադարեցրել էին աշխատանքը։