Կուրսկի մարզի նահանգապետը հաստատում է, որ կանխվել է դիվերսիոն խմբի մուտքն Ուկրաինայից
Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը հաստատում է, որ կանխվել է դիվերսիոն խմբի մուտքն Ուկրաինայից։
Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի՝ Կուրսկի մարզի տարածք մուտք գործելու մասին տեղեկությունն առավոտյան տարածվել է «Telegram»-ում։ Ռուս ռազմական բլոգերները պնդում են, որ ծանր տեխնիկան և 100 զինված անձինք Ուկրաինայից ներխուժել են Ռուսաստանի տարածք, սակայն նրանց հաջողվել է հետ մղել։
Հետ մղված հարձակման մասին իր թելեգրամյան էջում գրել է նաև Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրոնվը: Նրա խոսքով՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներն ու ՌԴ զինված ուժերի անդամները կանխել են սահմանն ապօրինի հատելու փորձը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կրակոցների ձայներ են լսվել Կուրսկի շրջանի Սուջա և Զաոլեշենկա բնակավայրերում։ Սոցցանցերում կարելի է տեսնել վնասված տների ու մեքենաների տեսանյութեր, լսվում է նաև ազդանշանների ձայնը։
Ինչպես գրում է BBC -ի ռուսալեզու ծառայությունը, իրավիճակը Կուրսկի շրջանում շարունակում է ծանր մնալ, ուկրաինացիները կրակում են Սուջի քաղաքի ուղղությամբ։
Ուկրաինան չի մեկնաբանել Ռուսաստանի հետ սահմանին լարվածության աճի մասին տեղեկությունը։