Կուբայում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, վնասվել են տներ և էլեկտրահաղորդման գծեր
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կուբայի Գրանմա նահանգի Բարտոլոմե Մասսո մունիցիպալիտետի մոտ։ Սկզբում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ, իսկ կրկնվող երկրաշարժի ուժգնությունը՝ 6,8 մագնիտուդ։
Երկրաշարժի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքները։
«Երկրաշարժը սողանքներ է առաջացրել, վնասվել են բնակելի տներ, էլեկտրահաղորդման գծեր։ Սկսեցինք գնահատել վնասը։ Առաջին և գլխավոր խնդիրը կյանքեր փրկելն է»,- ասել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։