Կտրականապես հերքում ենք տեղեկությունները, թե սպանության մեջ մեղադրվողին Նախագահը ներում է շնորհել. Նախագահի աշխատակազմ
Կտրականապես հերքում ենք տեղեկությունները, թե սպանության մեջ մեղադրվողին Նախագահը ներում է շնորհել. Նախագահի աշխատակազմ

Վրաստանի նախագահի վարչակազմը կտրականապես հերքում է TV Pirveli-ի տարածած տեղեկությունը, թե սպանության մեջ մեղադրվողին իբր նախագահը ներում է շնորհել,- այս մասին նշված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։

«Ներման նման զգայուն թեմայով չստուգված տեղեկատվության տարածումը կարող է կամ անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման վկայություն լինել, կամ նախագահի ինստիտուտը և ներման մեխանիզմը վարկաբեկելու փորձ։

Նախագահի աշխատակազմը կոչ է անում TV Pirveli-ին անհապաղ հերքել հեռուստաալիքի գլխավոր լրատվական ծրագրում իր տարածած տեղեկատվությունը և հրապարակել հայտարարությունը»,- ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։