Կրթության փոխնախարարն այցելել է մասնագիտական ուսումնարան և ծանոթացել հատուկ կրթության կարիք ունեցող ուսանողների գործող ծրագրերին
Կրթության փոխնախարարն այցելել է մասնագիտական ուսումնարան և ծանոթացել հատուկ կրթության կարիք ունեցող ուսանողների գործող ծրագրերին

Հունիսի 14-ը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրն է: Օրվա առիթով, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Թամար Քիտիաշվիլին այցելել է «Սպեկտր» մասնագիտական ​​ուսումնարան, հանդիպել քոլեջի հատուկ կրթական կարիքներ ունեցող ուսանողների հետ և անձամբ ծանոթացել սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողների համար կրթական գործող ծրագրերին: Տեղեկությունն այս մասին հաղորդում է Վրաստանի Կրթության նախարարության մամլո ծառայությունը:

«2000 թվականին Վրաստանի խորհրդարանը հունիսի 14-ը հայտարարեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օր: Օրվա նպատակն է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց սոցիալական մեկուսացման հաղթահարումը, հասարակության մեջ նրանց նկատմամբ առկա կարծրատիպերի վերացումը և ցույց տալ նրանց իրական ներուժը:

Հիշեցնենք, որ մասնագիտական ​​կրթական ծրագրերի համար գրանցումը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիսի 20-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը», – հաղորդում է Վրաստանի Կրթության նախարարությունը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան