Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնն անդամակցում է «Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միությանը»
Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնն անդամակցում է «Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միությանը»

Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի «Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միությունում» (ENQA) անդամակցության առնչությամբ այսօր Թբիլիսիում ընթանում է «Եվրոպական որակի բարձրագույն կրթություն» միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցում են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին: Միջոցառմանը ներկա են նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, բարձրագույն կրթական հաստատության ռեկտորներ, կրթության փորձագետներ և Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ:

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միության նախագահությունը Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի անդամակցության մասին որոշումը կայացրել է ապրիլի 25-ին, Էստոնիայում, Տալինում անցկացված ամենամյա 9-րդ համաժողովին:

Կրթության նախարարության տեղեկությամբ, Վրաստանի և Եվրամիության միջև կնքված ասոցացման համաձայնագրով, Վրաստանն ստանձնել է պարտականություն, որ Վրաստանի բարձրագույն կրթության համակարգը աստիճանաբար մոտենա «Եվրոպայի բարձրագույն կրթության տարածքին»:

Գերատեսչությունում նշում են, որ նորացման չափանիշները և գործընթացները կապահվեն կրթական հաստատության և կրթական ծրագրերի համալիր և խորը գնահատումը, շահագրգիռ կողմերի առավելագույն ներգրավվածությունը, զարգացումը և թափանցիկությունը: