Կրթության նախարարությունում հայտարարում են, որ թատրոնների և կինոթատրոնների լիարժեք գործի դրվելու ամսաթիվը կսահմանվի համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ
Թատրոնների և կինոթատրոնների լիարժեք գործի դրվելու ժամկետը կորոշվի հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը,- այս մասին ասում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկության մեջ:
«Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ և երկրում համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ, Վրաստանում թատրոնների և կինոթատրոնների բացման ժամկետը, որը սահմանվել էր նոյեմբերի 1-ով, որոշ ժամանակով հետաձգվել է:
Այս փուլում, առողջապահության նախարարության կողմից մշակված կանոնակարգի համաձայն, թույլատրվում է մշակութային միջոցառումներ անցկացնել բացօդյա տարածքներում մինչև 200 հոգու մասնակցությամբ, բացված են թանգարաններն ու թանգարանային արգելոցները, թույլատրվում է կինոնկարների արտադրությունը և փակ տարածքներում փորձերը: Մշակութային այլ միջոցառումներ թույլատրվում է կազմակերպել միայն հեռակա կարգով:
Թատրոնների և կինոթատրոնների լիարժեք գործի դրվելու ժամկետը կորոշվի հաշվի առնելով համավարակաբանական իրավիճակը»,- ասված է կրթության, գիտության մշակույթի և սպորտի հայտարարության տեղեկության մեջ: