Կրթության նախարարությունը ուսումնական հաստատություններին դիմում է ախտահարման աշխատանքներ անցկացնելու հանձնարարականով
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնական հաստատություններին դիմում է հանձնարարականով, նախքան ուսումնական գործընթացի մեկնարկը, շենքներն ապահովել ախտահարման աշխատանքներով,- այս մասին նշված է հայտարարությունում, որը տարածում է կրթության նախարարությունը:
«Հունվարի 21-ին, Վրաստանում վերսկսվելու է ուսումնական գործընթացը: Համապատասխանաբար, վարակների տարածման կանխարգելման նպատակով, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկ անգամ ևս հանձնարարականով դիմում է ուսումնական հաստատություններին, նախքան ուսումնական գործընթացի վերսկսվելը, շենքներն ապահովել ախտահարման աշխատանքներով:
Դրա հետ մեկտեղ, ուսումնական գործընթացը վերականգնելուց հետո, պահպանել մաքրություն, դասարանները և միջանցքները մաքրել թաց ձևով, համապատասխան լուծույթներով մաքրել նստարանները, աթոռները և դպրոցի գույքը»,- նշված է կրթության նախարարության հայտարարությունում: