Կրթության նախարարությունը նախատեսում է Թբիլիսիի և Ռուսթավիի դպրոցներում տնկել 5500 պտղատու ծառ
Վրաստանի կաթողիկոս պատրիարքի նախաձեռնությամբ, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է հանրային դպրոցների մասշտաբային կանաչապատում:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, նախագծի շրջանակներում, ընթացիկ տարվա մարտի 29-ից, Թբիլիսիի և Ռուսթավիի մոտ 160 դպրոցներում կտնկվի 5500 պտղատու ծառ:
Կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին և միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին 117-րդ հանրային դպրոցի աշակերտների հետ միասին, մասնակցել է ծառների տնկման գործընթացին: