Կրթության նախարարությունը կձևավորվի որպես առանձին նախարարություն, իսկ մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղությունը կմիավորվի մեկ նախարարությունում
Կրթության նախարարությունը կձևավորվի որպես առանձին նախարարություն, իսկ մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղությունը կմիավորվի մեկ նախարարությունում

Կրթության նախարարությունը կձևավորվի որպես առանձին գերատեսչություն, իսկ մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղությունը կմիավորվի մեկ նախարարությունում,- այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով, համապատասխան որոշումն արդեն պատրաստվել է:

«Համաձայն հրամանագրի, կրթության նախարարությունից պետք է առանձնացվի մշակույթի և սպորտի ուղղությունը և դրանց կմիանա երիտասարդության հարցերով ոլորտը: Սա չափազանց կարևոր քայլ է ինչպես մեր մշակույթի, այնպես էլ սպորտի ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր մշակութային ժառանգությունը, ինչպես ժամանակակից արվեստը, առօրյա կյանքի թանկարժեք մասն է, որի համար մենք պետք է հոգ տանենք: Երիտասարդության գործակալությունը, որը մինչ այդ գործում էր կառավարության վարչակազմի վերահսկողության ներքո, կդառնա մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության մաս»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: