Կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել Իմերեթիի հանրակրթական դպրոցներից մեկում աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել Իմերեթիի հանրակրթական դպրոցներից մեկում աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ։
Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, գերատեսչության ներքին աուդիտն արդեն սկսել է ուսումնասիրել հնարավոր զանցանքի փաստերը։
«Տեղեկացնում ենք հանրությանը, որ փաստի հանրայնանալուն պես Վրաստանի ԿԳՆ բոլոր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները, ներառյալ Մանդատուրի ծառայության հոգեբանական ծառայությունների կենտրոնը, հոգեբաններն արդեն աշխատում են երեխաների և նրանց ծնողների հետ։
Տեղեկացնում ենք, որ նախարարության ներքին աուդիտն արդեն սկսել է ուսումնասիրել դպրոցի տնօրենի կամ տնօրինության այլ ներկայացուցիչների կողմից հնարավոր ապօրինի վարքագծի փաստերը։
Ինչպես գիտեք, Ներքին գործերի նախարարությունն արդեն սկսել է Իմերեթիի հանրակրթական դպրոցներից մեկում աշակերտի նկատմամբ բռնության ենթարկելու դեպքի հետաքննությունը։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ներգրավված է հարցի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։