Կրթության նախարարությունը հանրային դպրոցներին դիմում է ապահովել դպրոցի շենքի ջեռուցումը
Կրթության նախարարությունը հանրային դպրոցներին դիմում է ապահովել դպրոցի շենքի ջեռուցումը

Կրթության նախարարությունը հանրային դպրոցներին դիմում է հանձնարարականով, սառը եղանակները հաշվի առնելով, ապահովել դպրոցի շենքի ջեռուցումը,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Որակյալ կրթության և ուսումնական գործընթացի անխափան և լիարժեք իրականացման համար, դպրոցում համապատասխան միջավայրի առկայությունն ունի որոշիչ դեր:

Համապատասխանաբար, նախարարությունը հանրային դպրոցներին մեկ անգամ ևս կոչ է անում հանձնարարականով, սառը եղանակները հաշվի առնելով, ապահովել դպրոցի շենքի ջեռուցումը, որպեսզի աշակերտներին տրվի դասերին և ուսումնական գործընթացին անխափան մասնակցելու հնարավորություն»,- նշված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությունում: