Կրթության նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համագործակցում են աշակերտների դպրոցական սննդի ծրագրի իրականացման ուղղությամբ
«Կրթության նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համագործակցում են աշակերտների դպրոցական սննդի ծրագրի իրականացման ուղղությամբ»-հայտնում են Կրթության նախարարությունից։
«Շարունակվում են ինտենսիվ աշխատանքները հանրակրթական դպրոցների աշակերտների դպրոցական սննդի ծրագրի ներդրման ուղղությամբ։ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ղասան Խալիլը ստորագրել են դպրոցական սննդի ծրագրի ներդրմանը նպաստելու վերաբերյալ համագործակցության հուշագիր, որը նախատեսում է կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Հուշագրի շրջանակներում Վրաստանի կրթության և գիտության նախարարության կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը և ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կհամագործակցեն դպրոցական սննդի ծրագրի հիմնախնդրի լուծման շուրջ։ Մասնավորապես, հատուկ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը կվերլուծի դպրոցական սնուցման ծրագրերի համաշխարհային պրակտիկան, կանցկացնի իրավիճակային վերլուծություն և կգնահատի ներկա իրավիճակը՝ տեղական ենթակառուցվածքային և նյութատեխնիկական կարիքները բացահայտելու նպատակով: Կողմերը նաև կմշակեն դպրոցական սննդի հնարավոր մոդելներ և որակի չափանիշներ, օրենսդրական/կարգավորող բազաների և առողջ սննդի ուսումնական ծրագիր: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է լայնածավալ քարոզարշավ իրականացնել դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն կներգրավվի ծրագրի մշակման և իրականացման գործում»,- հայտնել են կրթության նախարարությունից։