Կրթության նախարարությունը դիմորդների համար սկսում է նոր «Վեբդպրոց» նախագիծը
Կրթության նախարարությունը դիմորդների համար սկսում է նոր «Վեբդպրոց» նախագիծը

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմորդների համար սկսում է նոր «Վեբդպրոց» նախագիծը, ինչը նրանց հնարավորություն կտա ամրապնդել և ձեռք բերել նոր գիտելիքներ: Տեղեկությունն այս մասին հայտնում է կրթության նախարարությունը:

Ծրագրի շրջանակներում պրակտիկ ուսուցիչները դիմորդների համար կանցկացնեն վեբինարներ, որը հասանելի կլինի el.ge հարթակում: Վեբինարի ժամանակացույցը կթարմացվի ամեն շաբաթ և աստիճանաբար կավելանա բոլոր առարկաները:

Կրթության նախարարությունից հաղորդում են, որ դիմորդների համար նոր նախագիծը կմեկնարկի մայիսի 4-ից և կշարունակվի մինչև հուլիսի 4-ը: Վեբինարիում ցանկացողները կարող են գրանցվել մայիսի 2-ից:

Գերատեսչությունից հայտնում են, որ համաճարակի պայմաններում հեռավար ուսուցման ու «Հեռուստադպրոց»-ի կիրառումից հետո դիմորդների համար նոր նախագիծը հնարավորություն կտա պատրաստվել միասնական ազգային քննությունների համար:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ նախարարությունը առավելագույնս պետք է ապահովի հեռավար ուսուցումը: Գերատեսչութոյւնից հայտարարում են, որ հենց հեռավար ուսուցմանն է ծառայում իրականացված բոլոր ծրագրերը: