Կրթության նախարարություն. Ուսումնական հաստատության մանդատայինի ծառայությունը նոր ուսումնական տարվանից ներառված է ևս 73 հանրակրթական դպրոցներում
Ուսումնական հաստատության մանդատայինի ծառայության ղեկավար Գելա Գելաձեն Շիդա Քարթլիի շրջանի Տինիշխիդի գյուղի հանրաձին դպրոցին է ներկայացրել նորանշանակ մանդատայիններին։ Տինիշխիդի հանրակրթական դպրոցն այն 73 դպրոցներից է, որտեղ 2022-2023 ուսումնական տարվա սկզբին մտել է մանդատայինի ծառայությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Կրթության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ մանդատայինի ծառայության ղեկավարը ներկա է գտնվել դպրոցում անցկացված միջոցառմանը, հանդիպել աշակերտների, ուսուցիչների և դպրոցի ղեկավարության ներկայացուցիչների հետ, շնորհավորել նոր ուսումնական տարվա սկիզբը և հաջողություններ մաղթել նրանց։
Ուսումնական հաստատության նորանշանակ մանդատայինները ընտրվել են հրապարակային մրցույթով և վերապատրաստվել են ՆԳ նախարարության ակադեմիայում։ Նոր ուսումնական տարվա առաջին օրվանից սկսեցին աշխատել դպրոցի տարածքում։
Ներկայումս ուսումնական հաստատության մանդատայինի ծառայությունը ներկայացված է երկրի 680 հանրային դպրոցներում, որտեղ սովորում է աշակերտների ընդհանուր թվի 90 տոկոսը։ Մանդատայինների ծառայություններից օգտվում են նաև մասնավոր և արհեստագործական ուսումնարանները։
Միաժամանակ ավելանում է կրթական համակարգում զբաղված սոցիալական աշխատողների թիվը։ Ուսումնական հաստատության մանդատայինի հոգեսոցիալական սպասարկման կենտրոնում այս տարեվերջին կգործեն շուրջ 110 սոցիալական աշխատողներ, որոնք սոցիալական աշխատանքի ծառայություններ կմատուցեն աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին և ուսումնական հաստատության ներկայացուցիչներին։