Կրթության նախարարություն. Վերջին երկու շաբաթվա ընթացքում դպրոցներում զգալիորեն նվազել է կորոնավիրուսով վարակվածության մակարդակը
Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներում կորոնավիրուսով վարակման մակարդակը վերջին յոթ օրվա ընթացքում զգալիորեն նվազել է, ինչպես և նախորդ շաբաթ,- ասվում է կրթության նախարարության հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով, մասնավորապես, վիրուս է հաստատվել ուսուցիչների 2,4%-ի և աշակերտների 1%-ի մոտ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման մակարդակը վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազում է։
«Համաճարակաբանների հանձնարարականով՝ Վրաստանի 2085 պետական և 217 մասնավոր դպրոցներից այս փուլում 46 դպրոցում գտնվում է լրիվ հեռավար ուսուցման, ինչը 6 անգամ պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Հեռավար ձևաչափով ուսուցումն անցկացնելու ցանկություն են հայտնել ռիսկային խմբի 99 ուսուցիչներ։
Ինչպես հայտնի է, չնայած երկրում կովիդ-կանոնակարգերի մեղմացմանը, դպրոցներում անվտանգ միջավայր ապահովելու նպատակով գործող կովիդ-կանոնակարգերը շարունակում են ուժի մեջ մնալ, այդ թվում՝ թերմոսկրինինգի և ախտահանիչ լուծույթների կիրառումը։ Նաև ուժի մեջ է մնում շնչադիմակ կրելու կանոնը։
Աշակերտների և ուսուցիչների համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով շարունակվում են ուսուցիչների և ադմինիստրատորների պարտադիր թեստավորումը Covid-19-ի վերաբերյալ»,- հայտարարում են գերատեսչությունում:
Սակայն, ըստ նախարարության, մինչ այժմ պատվաստվել է ուսուցիչների և դպրոցների ադմինիստրատորների 73,7%-ը, այդ թվում՝ 97%-ը ամբողջությամբ պատվաստվել է:
«Երկրի դպրոցներում կրթական գործընթացը խառը ֆորմատով է ընթանում: Ինչպես հայտնի է, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ, ցանկության դեպքում, աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրել հեռավար ուսուցման ձևաչափը։
Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակական մոնիթորինգ են իրականացնում Թբիլիսիի և Վրաստանի բոլոր շրջանների դպրոցներում»,- ասվում է կրթության նախարարությունից։