Կրթության նախարարություն. Թբիլիսիի մի քանի դպրոցներ ծանուցվել են պայթուցիկ սարքի մասին, դպրոցի աշակերտներին և աշխատակիցներին վտանգ չի սպառնում
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տվյալներով՝ պայթուցիկ սարքի մասին ծանուցվել է Թբիլիսիի մի քանի դպրոցներ։
Նախարարությունից հայտնում են, որ դպրոցները գործել են համապատասխան արձանագրության համաձայն։
Հիշեցնենք, որ պայթուցիկ սարքի մասին ծանուցման պատճառով Թբիլիսիի մի քանի դպրոցներ այսօր տարհանվել են։ Տեղում աշխատում էին համապատասխան գերատեսչությունները։
Կրթության նախարարությունից հայտնում են, որ դպրոցի աշակերտներին ու աշխատակիցներին կյանքին վտանգ չի սպառնում։