Կրթության նախարարություն - Համաճարակի պայմաններում դպրոցներում երկրորդ կիսամյակն անցնում է անվտանգ միջավայրում
Հունվարի 17-ին դպրոցներում վերսկսվեց 2021-22 ուսումնական տարվա գարնանային կիսամյակը։ Անցած շաբաթ կորոնավիրուս է հաստատվել է ուսուցիչների 0,8%-ի և աշակերտների 0,1%-ի մոտ։ Այս մասին տեղեկությունը տարածում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ կովիդի հայտնաբերման դեպքում, ներքին տարածումը կանխելու նպատակով, դպրոցները դեռ գործում են առողջապահության ոլորտի ներկայացուցիչներից ստացված հանձնարարականի համաձայն, և առանձին դասարան կամ դպրոց անմիջապես անցնում է հեռավար ուսուցման։
Նախարարության տվյալներով՝ այս փուլում գործում է հեռակա ուսուցմամբ 21 դպրոց և 84 առանձին դասարան։ Վրաստանում ռիսկային խմբի 80 ուսուցիչներ ցանկություն են հայտնել ուսուցումն անցկացնել հեռավար ձևաչափով։
Ներկայումս պատվաստվել է ուսուցիչների և դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 73,5%-ը։
«Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ նախարարությունը կրկին թույլ է տալիս աշակերտների ծնողներին ընտրություն կատարել ներկա և հեռավար ուսուցման միջև։ Առցանց ուսուցման հայտը կարող եք լրացնել/չեղարկել online.emis.ge հղումով ամեն հինգշաբթի ժամը 00:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Հանրակրթական հաստատություններին տրամադրվում են համապատասխան ախտահանիչ լուծույթներ, շնչադիմակներ, ջերմաչափող սարքեր և ախտահանիչ պատնեշներ։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը վիրուսի կանխարգելման նպատակով շարունակում է համակարգված մոնիտորինգը դպրոցներում՝ ուսուցիչների և աշակերտների համար անվտանգ միջավայր ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։