Կրթության նախարարություն - Անցած շաբաթվա տվյալներով, դպրոցներում «Կովիդ-19»-ի տարածման ցուցանիշը կրկին նվազել է
Կրթության նախարարություն - Անցած շաբաթվա տվյալներով, դպրոցներում «Կովիդ-19»-ի տարածման ցուցանիշը կրկին նվազել է

Նախորդ շաբաթվա տվյալներով, դպրոցներում վարակվածության մակարդակը նվազել է: Վիրուսը հայտնաբերվել է ուսուցիչների 0,9%-ի և աշակերտների 0,3%-ի մոտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ավելի քիչ է,- հայտնում է կրթության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ, անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում հեռավար ուսուցման են անցել 218 դպրոցներ և 415 առանձին դասարաններ, ինչը նույնպես համեմատաբար ցածր ցուցանիշ է նախորդ շաբաթվա տվյալների համեմատ։

«Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ժամանակին արձագանքում է՝ դպրոցներում Covid-19 վիրուսը հայտնաբերելուն պես, և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հանձնարարականով, առանձին դասարան կամ դպրոց անմիջապես անցնում է հեռավար ուսուցման։

Անցած շաբաթվա տվյալներով, Վրաստանում հեռավար ուսուցման են անցել 218 դպրոցներ և 415 առանձին դասարաններ, ինչը նույնպես համեմատաբար ցածր ցուցանիշ է նախորդ շաբաթվա տվյալների համեմատ։

Ուսուցիչների և դպրոցների ղեկավարների պատվաստման գործընթացը կրկին շարունակվում է։ Նրանցից 69.6%-ը պատվաստված է։ Դպրոցական տարածքում ուսուցման վերսկսումից ի վեր ռիսկային խմբի 142 ուսուցիչներ ողջ Վրաստանում հեռավար ուսուցման ռեժիմում են աշխատում։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը տարբեր ուղղություններով ակտիվորեն աշխատում է դպրոցներում Covid-19 վիրուսի կանխարգելման ուղղությամբ։ Դպրոցները լիովին հագեցած են համաճարակի կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսներով մինչև ուսումնական տարվա վերջ։

Կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ողջ դպրոցական հանրությանը հնարավորինս հետևել առողջապահության ոլորտի հանձնարարականներին, ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին։

Իր հերթին հանրակրթական հաստատությունները անում են առավելագույնը՝ առողջապահության ոլորտի հանձնարարականները կատարելու և անվտանգ միջավայր ստեղծելու համար։ Այս գործընթացը վերահսկվում է կրթական ռեսուրս կենտրոնների և նախարարության ներկայացուցիչների կողմից»,- ասված է կրթության նախարարության հաղորդագրության մեջ։