Կրթության նախարարության նախաձեռնությամբ հաստատվել են «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի օբյեկտների գործունեության համար սահմանված նվազագույն պահանջները»
Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, ոլորտային նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների և ծնողների ակտիվ ներգրավմամբ հաստատվել են «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի օբյեկտների գործունեության համար սահմանված նվազագույն պահանջները»։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել կրթության նախարարության կայքէջում։
Գերատեսչության տվյալներով՝ փաստաթուղթը նախանշում է դպրոցական սննդի օբյեկտի գործունեության համար առողջ սնվելու հմտությունների վերաբերյալ հանձնարարականներ՝ արգելված պատրաստի սննդամթերք և բաղադրիչներ, դպրոցի սննդի օբյեկտի աշխատակիցների անձնական հիգիենայի պահանջներ և այլն:
Նրանց տեղեկություններով՝ դպրոցը իրավասու է մոնիտորինգի խմբում ընդգրկել քաղաքապետարանի հանրային առողջապահության շրջանային կենտրոնի և քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահական և սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներին։
Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին ստորագրում է «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի օբյեկտների գործունեության համար սահմանված նվազագույն պահանջները հաստատելու մասին» հրամանը, որը թվագրված է նոյեմբերի 24-ով։