Կրթության նախարարության հաղորդմամբ, արտերկրում Վրաստանի տարածքից հեռակա ձևով ստացված բարձրագույն կրթության ճանաչումը թույլատրվում է, եթե ծրագիրը չի ներառում գործնական ուսուցում
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության ոլորտում կիրականացվի նոր բարեփոխում, որի շրջանակներում կկարգավորվի էլեկտրոնային ուսուցման հարցը։
Մասնավորապես, ինչպես հայտարարել են Կրթության նախարարությունում, գործող կրթական ծրագրերում թույլատրվելու է մի շարք բաղադրիչների և տեսական դասընթացների հեռավար իրականացում։ Բացի այդ, հնարավոր կլինի լիովին հեռավար ծրագրեր մշակել այն ոլորտներում, որոնք գործնական-լաբորատոր ուսուցում չեն պահանջում։ Կրթության նախարարությունից հայտնում են, որ այս նորությունը վերաբերում է ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի: Ե՛վ վրացի, և՛ օտարերկրյա ուսանողները կկարողանան սովորել մասնակի հեռակա կամ ամբողջությամբ հեռակա ծրագրերով:
«Նորույթ է նաև այն, որ Վրաստանի տարածքից արտերկրում ստացված բարձրագույն կրթության ճանաչումը հեռավար ձևով թույլատրված է և կկարգավորվի նորովի։ Առաջին փուլում դա կվերաբերի ԵՄ անդամ երկրների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համալսարաններին։ Ավելի կոնկրետ՝ արտերկրում ստացած բարձրագույն կրթությունը Վրաստանի տարածքից հեռակա կարգով հնարավոր կլինի ճանաչել, եթե անձը կրթություն է ստացել.
Այն հաստատություններում, որոնք գործում են ԵՄ անդամ երկրների, կամ Մեծ Բրիտանիայի տարածքում և կրթական ծրագիրը հավատարմագրված է Եվրամիության անդամ երկրների
կամ Մեծ Բրիտանիայի տարածքում գործող բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (EQAR) և բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանց (ENQA), գործակալությունների ռեգիստրում գրանցված կազմակերպության կողմից, որն ունի նման լիազորություն՝ համապատասխան երկրի օրենսդրությանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում և կրթական ծրագիրը հավատարմագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում գործող կազմակերպության կողմից, որն ունի նման լիազորություն՝ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արտերկրում ստացած կրթության ճանաչումը վերաբերում է բարձրագույն կրթական ծրագրին, որը չի ներառում գործնական/լաբորատոր/կլինիկական/աշխատավայրում դասավանդման բաղադրիչներ և նախատեսում է ուսանողի կողմից համալսարանի ներքին քննությունները հանձնել ոչ հեռավար ձևով:
Կարևոր է, որ դիտարկված օրինագծերի համաձայն սահմանվի առցանց համալսարանի հայեցակարգը, և ԿԳ նախարարությանը հանձնարարվի մշակել համապատասխան հայեցակարգի մոդելն ու չափորոշիչը։ Այս որոշումը հիմնված է լավագույն միջազգային պրակտիկայի վրա և այն առաջընթաց քայլ կլինի վրացական բուհերի համար, ինչը նրանց հնարավորություն կտա ապագայում մշակել դասավանդման բոլորովին նոր մոդել։ Սա էլ ավելի կնպաստի Վրաստանի բարձրագույն կրթության՝ որպես կրթական կենտրոնի ձևավորմանը։ Նշենք, որ, Վրաստանի կառավարության կողմից դիտարկված օրենքների նախագծերի համաձայն, որոշված է նաև հեռավար ձևով մասնագիտական ծրագրերի իրականացման հնարավորությունը»,- հայտնել են Կրթության նախարարությունից։