Կրթության նախարարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր
Կրթության նախարարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

Մասնագիտական կրթության որակի և մանկավարժների որակավորման բարձրացման նպատակով Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի (WB) միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր:

Համապատասխան համաձայնությունն այսօր ստորագրել են նախարարի տեղակալ Իրինա Աբուլաձեն և Համաշխարհային բանկի Վրաստանի ներկայացուցչության կրթության ուղղությամբ համակարգող Նինո Քութաթելաձեն:

Կրթության նախարարության տեղեկությամբ, ըստ հուշագրի, նախատեսված է նոր համակարգի զարգացումը, որը ներառում է մասնագիտական կրթության մանկավարժների կորպուսի հզորացում, ուսման/ուսուցման որակի բարձրացում:

Իրինա Աբուլաձեի հայտարարությամբ, մասնագիտական կրթության ուղղությունը բարեփոխման գլխավոր առաջնահերթությունն է և համապատասխանաբար, նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթության կառավարման արդյունավետությանը և որակի բարելավմանը: