Կրթության նախարարը հայտարարում է, որ հաջորդ տարվանից, հնարավոր է ազգային քննությունները անցկացվի գարնանը
Կրթության նախարարը հայտարարում է, որ հաջորդ տարվանից, հնարավոր է ազգային քննությունները անցկացվի գարնանը

Ազգային քննությունները չպետք է անցկացվի հուլիսին, – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի Կրթության նախարար Միխեիլ Չխենկելը , ով քննությունների կենտրոնի ղեկավար Մաիա Միմինոշվիլիի հետ գտնվում էր 175-րդ դպրոցում բացված քննության կենտրոնում։

«Գլխավոր մարտահրավեր է համարվում այն, որ դպրոցներում, որտեղ քննության կենտրոններ են բացված, գոյություն ունեցող էլեկտրացանցը չի դիմանում օդորակիչների ճնշմանը։ Այստեղից ելնելով, քանի որ ամսի 2-5-ը սպասվում է օդի բարձր ջերմաստիճան, մենք որոշեցինք, որ դրսից մտցնեինք հատուկ լար, որպեսզի էլեկտրոհամակարգը դիմանա օդորակիչների ճնշմանը։ Ազգային քննությունները չպետք է անցկացվի հուլիսին։ Իմ կարծիքով, հնարավոր է, որ ազգային քննությունները անցկանցվեն գարնանը։ Հաջորդ տարվանից կքննարկենք այս ուղղությունը, որ ազգային քննությունները անցկացվեն գարնանը՝ կիսամյակի վերջին», – նշել է Միխեիլ Չխենկելը։

Միացյալ ազգային քննությունները սկսվել են։ Այսօր քննության առաջին օրն է։ Դիմողները այսօր հանձնում են վրաց լեզվի և գրականության քննությունը։