Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարող է տարանջատվի և դրանից առանձնանա մշակութային ուղղությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարող է տարանջատվի և դրանից առանձնանա մշակութային ուղղությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարող է տարանջատվի և դրանից առանձնանա մշակութային ուղղությունը:

Ինչպես լրագրողներին հայտնել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին, այս հարցը քննարկվում է, և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա:

«Կառավարության կազմի վերաբերյալ խորհրդակցություններ են ընթանում: Որոշ պայմանավորվածություններ արդեն կան, կարծիքներ կան, բայց իրականում հարցը պետք է ավարտին հասցնել, որպեսզի անառողջ տեղեկատվական միջավայրում չստեղծենք և թույլ չտանք անառողջ ուժերին ստեղծել սկանդալային իրավիճակ: Մենք չպետք է զգալի փոփոխություններ ակնկալենք, բացառությամբ այն ծրագրի, որը կարող է իրականացվել մոտ ապագայում, իսկ դա մշակույթի նախարարության տարանջատումն է և արդարադատության նախարարի պաշտոնի լրացումը», – հայտարարել է Վոլսկին: