Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերակազմավորմանը հնարավոր է հետևեն կադրերի կրճատումներ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն, նախարարության վերակազմավորմանը հնարավոր է հետևեն կադրերի կրճատումներ:
Նախարար Միխեիլ Բատիաշվիլիի համապատասխան հրամանը հրապարակվել է նախարարության կայք էջում:
«Վրաստանի օրենսդրությամբ հաստատված կարգի համաձայն, 2018 թ. հուլիսի 12-ից իրականացվի Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերակազմավորումը, որին հնարավոր է հետևեն կադրերի կրճատումներ»,-ասված է հրամանում:
Կառավարությունում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, կրթության և մշակույթի նախարարությունները միավորվել են: Միավորված գերատեսչության նախարար է նշանակվել Միխեիլ Բատիաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan