Կրկնապատկվել է վրացերենի ուսուցման կրթական ծրագրի շրջանակներում ուսանողների ֆինանսավորումը

11:21, 15.03.2024

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ 2024-2025 ուսումնական տարվանից կկրկնապատկվի վրացերենի ուսուցման (1+4) կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը։ Տեղեկությունը տարածում է Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ ուսումը կֆինանսավորվի 200-200 ուսանողի համար՝ 100-100 հայախոս և ադրբեջանախոս ուսանողների փոխարեն։

«Նշենք, որ ադրբեջաներեն և հայերենի թեստերի արդյունքներով «1+4» կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը կազմում է 450 000-ական լարի, բացի այդ ֆինանսավորման չափը տարեցտարի կավելանա։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության գլխավոր առաջնահերթություններից է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կրթության հասանելիության բարձրացումը։ Այդ նպատակին է ծառայում «1+4» կրթական ծրագրի շրջանակներում ուսանողների ֆինանսավորման ծավալների կրկնապատկումը։

Ինչպես գիտեք, «1+4» կրթական ծրագիրն իրականացվում է էթնիկ փոքրամասնություն ներկայացնող դիմորդների համար հատուկ արտոնյալ քաղաքականության շրջանակներում և նրանց հնարավորություն է տալիս պարզեցված ձևով ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատությունում և կատարելագործել վրացերենի իմացությունը՝ նախքան կոնկրետ կրթական ծրագիր յուրացնելը։ Մասնավորապես, ազգային փոքրամասնությունը ներկայացնող ուսանողները «1+4» կրթական ծրագրի շրջանակում կարող են սովորել ցանկալի բուհերում իրենց մայրենի լեզվի ընդունակությունների թեստը հանձնելու հիման վրա։

Ուսանողների «1+4» կրթական ծրագիրը, գրանցման պարզեցված կանոնների հետ մեկտեղ ներառում է նաև ֆինանսավորում։ Եթե ​​ուսանողները հաջողությամբ հանձնեն իրենց մայրենի լեզվով քննությունը, ապա ֆինանսավորվում են վրացերենի ուսուցման ծրագրով, որից հետո նրանք նույնպես ամբողջ ֆինանսավորմամբ շարունակում են ուսումը նույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ իրենց նախընտրած կրթական ծրագրով»: – ասվում է գործակալության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ