Կրկին անհայտ է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանում ամենամյա հաշվետվության ներկայացման ժամկետը
Կրկին անհայտ է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանում ամենամյա հաշվետվության ներկայացման ժամկետը: Խորհրդարանային մեծամասնությունը մինչև այժմ լրատվություն չունեն, թե երբ է երկրի նախագահը հանդես գալու ամենամյա հաշվետվությամբ:
Առաջին ալիքի հետ զրույցում խորհրդարանի գործընթացային հարցերով կոմիտեի նախագահ, Գիորգի Կախիանին միտք է արտահայտել, որ հնարավոր է նախագահը հաշվետությունը ներկայացնի իր համար քաղաքականապես հարմար պահին:
«Չգիտեմ, թե ինչ քաղաքական մտահղացում ունի նախագահը: Հնարավոր է դա կապված է նախընտրական ժամանակաշրջանի հետ: Հնարավոր է նա սպասում է իր համար հարմար պահին, սակայն մի կողմում քաղաքական հայացքն է, իսկ մյուս կողմում պարտավորությունները: Օրենսդրությամբ գրված է, որ երկրի նախագահը հաշվետվությունը ներկայացնելու է հենց առաջին նիստին, մենք պատրաստ ենք դրան, սակայն նախագահի վարչակազմից պատասխան չենք ստացել»,-հայտարարել է Կախիանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan