Կրիստին Լագարդը Վրաստան այցի շրջանակներում հանդիպելու է Սալոմե Զուրաբիշվիլիի և Մամուկա Բախտաձեի հետ
Արժույթի Միջազգային հիմնադրամի նախագահ Կրիստին Լագարդը մայիսի 16֊21֊ին այցելելու է Ղազախստան, Ուզբեկստան և Վրաստան։
Ինչպես առաջին ալիքին ասել է հիմնադրամի մեռձավոր Ասիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, Մարկ Հորտոնը, Թբիլիսիում ծրագրված են հանդիպումներ երկրի բարձրաստիճան անձանց , այդ թվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի և վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։
Մարկ Հոնտոնի խոսքով, քննարկվելիք թեմաներից մեկը լինելու է ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը։
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահը Վրաստան է այցելում առաջին անգամ։