Կրիստին Լագարդ. Մզկիթը և սինագոգը Թբիլիսիում կանգնած են կողք-կողքի, հենց դա է Վրաստանի հաջողության գլխավոր գրավականը
Մզկիթը և սինագոգը Թբիլիսիում կանգնած են կողք-կողքի, հենց դա է Վրաստանի հաջողության գլխավոր գրավականը – հանդուրժողականությունը, բացվածությունը և անցյալի վրա սովորելը,- այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ Կրիստին Լագարդը Թբիլիսիում, պետական արարողությունների պալատում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Երբ վաղ առավոտյան անցա Թբիլիսիի փողոցներով, հմայվեցի Թբիլիսիի տեսարաններով, որոնք դարձել են զբոսաշրջիկի գլխավոր ուղղությունը: Շատերը Թբիլիսի են ժամանում հենց այդ փողոցները տեսնելու համար:
Դուք այս փողոցներում կտեսնեք կրոնական տարբեր հետևորդների եկեղեցիներ: Մզկիթը և սինագոգը Թբիլիսիում կանգնած են կողք-կողքի, հենց դա Վրաստանի հաջողության գլխավոր գրավականը – հանդուրժողականությունը, բացվածությունը և անցյալի վրա սովորելը»,- հայտարարել է Լագարդը:
Նրա խոսքով, անկախություն ձեռքբերելուց հետո Վրաստանն անցել է առանձնահատուկ և մարտահրավերներով լի ժամանակաշրջան: