Կրիայի լճի ճոպանուղին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին
Կրիայի լճի ճոպանուղին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին

Տեխնիկական աշխատանքների պատճառով Կրիայի լճի ճոպանուղին դեկտեմբերի 7-ից 9-ը չի կարողանա սպասարկել ուղևորներին։

Մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկություններով՝ կանոնակարգով նախատեսված աշխատանքները կիրականացվեն ճոպանուղու վրա։

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- հայտնել են քաղաքապետարանից։