Կրիայի լճի ճոպանուղին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին
Տեխնիկական աշխատանքների պատճառով Կրիայի լճի ճոպանուղին այսօր չի կարողանա սպասարկել ուղևորներին։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ ճոպանուղու վրա կիրականացվեն կանոնակարգով նախատեսված աշխատանքներ։
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։