«Կրիայի լճի» ճոպանուղին օգոստոսի 16-ին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին
«Կրիայի լճի» ճոպանուղին օգոստոսի 16-ին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ «Կրիայի լճի» ճոպանուղին օգոստոսի 16-ին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին։

Ինչպես նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, նախատեսվում է Կրիայի լճի ճոպանուղու պլանային վերականգնողական աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև ճանապարհի էլեկտրոնային և անվտանգության համակարգերի փորձարկում։

«Նշված աշխատանքների շնորհիվ Կրիայի լճի ճոպանուղին օգոստոսի 16-ին մեկ օր չի կարողանա սպասարկել ուղեւորներին։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։