«Կրեմլյան զեկուցյում» չհայտնվելն աշխատանքից հեռանալու առիթ է. Մեդվեդև
«Կրեմլյան զեկուցյում» չհայտնվելն աշխատանքից հեռանալու առիթ է. Մեդվեդև

«Կրեմլյան զեկուցյում» չհայտնվելն աշխատանքից հեռանալու առիթ է: Այս մասին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կարծում եմ, սա այն իրավիճակն է, երբ այս ցուցակում չհայտնվելն աշխատանքից հեռանալու առիթ է: Բայց, իհարկե, մենք այդպես չենք վարվի: Ակնհայտ է, որ ցուցակի շրջանակներում ներկայացված է մեր երկրում գոյություն ունեցող իշխանության մարմինների ամբողջ թիմը՝ այն թիմը, որը ժամանակին հավաքվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ինչպես նաեւ համալրվել է ռուսական խոշորագույն բիզնեսի ներկայացուցիչներով, որն ըստ էության ծածկում է ամբողջ ռուսական տնտեսությունը»,- ասել է Մեդվեդեւը: