Կրեմլում նշում են, որ Վոլոդիմիր Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» կվերանայվի, երբ պաշտոնական աղբյուրները հրապարակեն տեղեկատվությունը
Կրեմլից հայտնում են, որ Վոլոդիմիր Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» կվերանայվի, երբ դրա մասին տեղեկություն տարածվի պաշտոնական աղբյուրներից։
«Մենք կարծում ենք, որ չպետք է վերլուծենք լրատվամիջոցների տարածած լուրերը։ Եթե պաշտոնական աղբյուրներում այս պլանի մասին տեղեկություն հայտնվի, իհարկե, մենք մանրամասն կդիտարկենք»,- ասել է Պեսկովը։
Այս ծրագիրը Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և նրա երկու պոտենցիալ իրավահաջորդներին՝ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին Ամերիկա կատարած այցի ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում բացահայտել է իր «հաղթական ծրագրի» որոշ մանրամասներ, որոնք նա մտադիր է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Կամալա Հարիսին։