Կրեմլում ընթանում է Ռուսաստանի նախագահի և Իսրայելի վարչապետի հանդիպումը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ կողմերը կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ հեռախոսով զրուցել է Նաֆտալի Բենեթի հետ և նրան ներկայացրել Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության պայմանների, ներառյալ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման վերաբերյալ։