Կրեմլում ասում են, որ իրենք պատրաստ չեն ընդունել արտասահման մեկնած Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին
Կրեմլում ասում են, որ իրենք պատրաստ չեն ընդունել արտասահման մեկնած Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի թշնամիները, հավանաբար, տեղ չեն գտնի հայրենիքում»։
Սակայն, Պեսկովի գնահատմամբ, վաղ թե ուշ արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կսկսեն վերադառնալ։
Նրանց համար, ովքեր դարձել են Ռուսաստանի թշնամիները, նրանք, հավանաբար, տեղ չեն գտնի մեր հայրենիքում»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը կարծում է, որ արտերկրում ապրող ռուսները կսկսեն վերադառնալ, երբ «Ռուսաստանի աճող շուկան ավելի ու ավելի գրավիչ դառնա՝ այն երկրներում, որտեղից նրանք հեռացել են, նկատվող տնտեսական բացասական միտումների ֆոնին»։
Տեղեկության համար նշենք, որ 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ մեկնել են տարբեր երկրներ։ «Ռոսստատի» տվյալներով՝ 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Ռուսաստանը սահմաններից դուրս է եկել 419 հազար մարդ, 2021 թվականին այդպիսի մարդկանց թիվը կազմել է 202 հազար։