Կրեմլում ասում են, որ Ղարաբաղում «էթնիկ զտումների» մասին խոսելու պատճառ չեն տեսնում
Կրեմլում ասում են, որ Ղարաբաղում «էթնիկ զտումների» մասին խոսելու պատճառ չեն տեսնում։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը։
«Էթնիկ զտումների մասին խոսելու առիթ դեռ չկա։ Դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք հայտնում ենք մեր հնարավոր մտահոգությունները»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել Բաքվի այն հայտարարությունների վրա, թե ադրբեջանական զինուժի թիրախը ոչ թե քաղաքացիական օբյեկտներն են, այլ միայն ռազմական օբյեկտները։ «Ուզում ենք հուսալ, որ այդպես է»։ Մենք վստահ ենք, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասաց նա։
Միաժամանակ Պեկսովն ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է։
«Ադրբեջանը գործում է իր տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը։