Կրեմլից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զրուցել Օլաֆ Շոլցի հետ
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զրուցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին ռուսական «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը «բաց է մնում շփումների համար»։ Պեսկովը նաեւ նշել է, որ Կրեմլը Բեռլինից առաջարկ չի ստացել հեռախոսազրույցի հետ կապված։
«Առաջարկ չի եղել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Պուտինը բաց է մնում շփումների համար»,- ասել է Պեսկովը։
Տեղեկության համար, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ չէ Օլաֆ Շոլցի հետ խոսել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման մասին։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կանցլեր Շոլցը քննարկում է Պուտինի հետ հեռախոսազրույցի հնարավորությունը նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք «Մեծ դասակի» հանդիպմանն ընդառաջ։
Այս հրապարակումից հետո Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Շոլցը նախկինում ցանկություն է հայտնել հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, թեև ներկայումս նման զրույցի պլաններ չկան։
Շոլցը Պուտինի հետ վերջին անգամ խոսել է 2022 թվականի վերջին։