Կրեմլից հայտնում են, որ նախատեսվում է Վենեսուելայի նախագահի այցը Ռուսաստան
Նախատեսվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի այցը Ռուսաստան։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Մադուրոյի այցը Ռուսաստան նախապատրաստական փուլում է, պայմանները համաձայնեցվում են։
«Այո, այցը պատրաստվում է, այցի պատրաստվածության մակարդակն իսկապես բարձր է։ Վերջնաժամկետների վերաբերյալ վերջնական համաձայնություն, որը կհամակցվի ինչպես Մադուրոյի, այնպես էլ Պուտինի գրաֆիկների հետ»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանը Նիկոլաս Մադուրոյի կառավարության դաշնակիցն է։