Կրեմլից հայտնում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շփումները շարունակվում են Ռուսաստանում կալանավորված Wall Street Journal-ի լրագրողի հնարավոր փոխանակման վերաբերյալ
Կրեմլը նշում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շփումները Ռուսաստանում կալանավորված «Wall Street Journal»-ի լրագրող Էվան Գերշկովիչի հնարավոր փոխանակման վերաբերյալ շարունակվում են, թեև այդ շփումները պետք է շարունակվեն տեղեկատվական ամբողջական լռության մեջ։
Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել Սանկտ Պետերբուրգի լրատվական գործակալությունների ղեկավարների հետ նախագահի վերջին զրույցը։ Նա հաստատեց, որ նման շփումներ կան, թեև դրանք անցկացվում են և պետք է իրականացվեն ապագայում ամբողջական տեղեկատվական լռության պայմաններում։ Ուստի ոչ մի հայտարարություն, ոչ մի տեղեկություն այս առնչությամբ չի ներկայացվի»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
32-ամյա Գերշկովիչը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից ձերբակալվել է 2023 թվականի մարտի 29-ին Եկատերինբուրգում՝ լրտեսության մեղադրանքով։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Գերշկովիչը հերքում է մեղադրանքը։