Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Իրանի նախագահին ասել է, որ Մերձավոր Արևելքում ավելի լայն էսկալացիա կհանգեցնի աղետալի հետևանքների
Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած տեղեկատվության մեջ։
Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը Իբրահիմ Ռայսիին ասել է, որ Մերձավոր Արևելքում ավելի լայն էսկալացիան աղետալի հետևանքներ կունենա։
«Պուտինը հուսով է, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և կխուսափեն առճակատման նոր փուլից, որն աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Կրեմլի տվյալներով՝ իր հերթին Ռայիսին նշել է, որ Իրանը էսկալացիայի ցանկություն չունի։
«Երկու կողմերի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառը իսրայելա-պաղեստինյան չլուծված հակամարտությունն է»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է Կրեմլը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի նախագահի նախաձեռնությամբ։