Կրեմլի տեղեկություններով՝ Վլադիմիր Պուտինը ուշ գիշերը հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին և տեղեկատվություն փոխանցել Դոնալդ Թրամփին

15:03, 14.03.2025

Կրեմլի տեղեկություններով՝ Վլադիմիր Պուտինը ուշ գիշերը հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին և տեղեկատվություն փոխանցել Դոնալդ Թրամփին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացահայտել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման մանրամասները։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները Ուկրաինայի վերաբերյալ ամրապնդում են ԱՄՆ-ի լավատեսությունը։

Պեսկովի խոսքով՝ երկու կողմերն էլ հասկանում են, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցն անհրաժեշտ է։

«Նախագահների զրույցի ճշգրիտ ժամանակը դեռևս համաձայնեցված չէ, սակայն այն բանից հետո, երբ պարոն Ուիթքոֆը Մոսկվայում ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցի իր երկրի ղեկավարին, մենք կորոշենք խոսակցության ժամկետը», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի մամուլի քարտուղարը չի հաստատել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգին բանակցություններից հեռացրել են Կրեմլի խնդրանքով։

Նմանատիպ