Կրեմլը պնդում է, որ «Օրեշնիկի» հրթիռի կիրառումը նախազգուշական ազդանշան էր Արեւմուտքին

16:50, 24.11.2024

«Օրեշնիկի» փորձարարական բալիստիկ հրթիռի կիրառումը նախազգուշական ազդանշան էր Արևմուտքին, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչի Ռուսաստանին ճնշելու համար։ Այդ իսկ պատճառով նման նախազգուշական ազդանշանները՝ «այդ մասին մի՛ մտածեք» առումով՝ նկատի ունեմ այն ​​հարվածը, որն իրականացվել է մեր նոր հրթիռով, շատ ժամանակին էին։ Դա անհրաժեշտ էր և արդյունավետ»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Ինչպես բացատրում է Պեսկովը, Արևմուտքը սկսել է անտեսել Պուտինի նախազգուշացումը, ինչի պատճառով անհրաժեշտ են դարձել Ռուսաստանի ղեկավարի նման վճռական քայլերն ու կոշտ հայտարարությունները։

Տեղեկության համար նշենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է հրապարակել Ուկրաինայում նոր բալիստիկ հրթիռի կիրառման մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, երկրի զինված ուժերը Դնեպրոպետրովսկում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկի վրա համատեղ հարձակում են իրականացրել։

Նմանատիպ