Կրեմլը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովում
Կրեմլը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկու կողմերն էլ սպասում են Պուտինի այցին Թուրքիա։ Պեսկովը, սակայն, չի հայտնում այցի նախապատրաստման մանրամասները։

Նրա խոսքով, Կրեմլը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Կազանում BRICS-ի գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։

«Այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ ավարտվեն նախապատրաստական ​​աշխատանքները։ Նախապատրաստական ​​աշխատանքները վաղուց են ընթանում։ Սա այց է, որին սպասում են երկու երկրները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։