Կրեմլը հրապարակում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված ռուսական և ուկրաինական էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակումը չպետք է իրականացվի

10:09, 26.03.2025

Կրեմլը հրապարակում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված ռուսական և ուկրաինական էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակումներ չպետք է իրականացվեն։ Կրեմլում հայտարարում են, որ սահմանվել է «էներգահամակարգի վրա ժամանակավոր մորատորիում», որը պարտադիր է պահպանել թե՛ Ուկրաինայի, և թե՛ Ռուսաստանի կողմից։

Համաձայնեցված ցուցակով մորատորիումը տարածվում է հետևյալ օբյեկտների վրա՝ նավթավերամշակման գործարաններ, նավթագազատարներ, պահեստներ (ներառյալ պոմպակայանները), էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ենթակառուցվածքներ (էլեկտրակայաններ, ենթակայաններ, փոխակերպիչներ), ատոմային էլեկտրակայաններ և հիդրոէլեկտրակայանների ամբարտակներ։

Ռուսական կողմը նշում է, որ ժամանակավոր մորատորիումը ուժի մեջ է մտել մարտի 18-ից և գործում է 30 օր։ Եթե կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը, մյուս կողմը կարող է ազատվել դրա կատարումից։ Սակայն Ուկրաինան հայտարարում է, որ Ռուսաստանը նույն օրը խախտել է համաձայնությունը։

Նմանատիպ